ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանել են Երեւան

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա) եւ Մեթյու Բրայզան (ԱՄՆ) Բաքվից Երեւան են ժամանել: Այցի ընթացքում միջնորդները կհանդիպեն ՀՀ նախագահի եւ արտգործնախարարի հետ:



Գտնվելով Բաքվում` Յուրի Մերզլյակովը հայտնել է, որ հնարավոր է համարում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնավոր սկզբունքներով պայմանավորվածության մոտալուտ ձեռքբերումը: «Կարծում եմ, որ եթե կողմերը քաղաքական կամք ցուցաբերեն, ապա կարելի կլինի պայմանավորվածության հասնել հիմնավոր սկզբունքներով եւ անցնել համաձայնագրի նախապատրաստման աշխատանքներին»,- հայտնել է Յուրի Մերզլյակովը` հաղորդելով, որ միջնորդների ներկայիս տարածաշրջանային այցի հիմնական նպատակն է հանդիսանում կարգավորման եւ բանակցությունների շարունակման շուրջ Մադրիդում իրենց կողմից առաջարկված հիմնավոր սկզբունքների շուտափույթ ընդունմանն աջակցելը:



Ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան իր հերթին հաղորդել է, որ միջնորդների ներկայիս այցի ընթացքում քննարկումներ են անցկացվելու Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հերթական հանդիպման կազմակերպման վերաբերյալ: Այդ հանդիպումը կարող է կայանալ հունվարի 29- փետրվարի 1 կայանալիք Դավոսյան տնտեսական համաժողովի շրջանակներում: «Նախագահների հանդիպումը կախված է լինելու Բաքվում եւ Երեւանում մեր բանակցություններից: Այս ամիս բանակցությունների համար հիանալի հնարավորություն կա: Հավատում ենք եւ հուսով ենք, որ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպումը կկայանա»,- նշել է Մ.Բրայզան:



Նախօրեին ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հայտնել է, որ Երեւանը պատրաստ է շարունակել բանակցային գործընթացը մադրիդյան սկզբունքների հիման վրա` հենվելով Մոսկվայում եւ Հելսինկիում անցկացված հանդիպումների արդյունքների վրա:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---