Հայաստանը պատրաստ չէ ԵՄ մտնելու, ինչպես եւ դրան պատրաստ չէ ինքը` ԵՄ-ն

PanARMENIAN.Net - Հայաստանը մոտ ապագայում չի կարողանա ԵՄ անդամ դառնալ, նա դեռեւս պատրաստ չէ դրան, ինչպես եւ, ի դեպ, պատրաստ չէ ԵՄ-ն: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը: «Մենք դեռ չենք մարսել մեր նոր անդամներին, այնպես որ ընդլայնման մասին դեռեւս խոսք անգամ չի կարող լինել: Բայց կա Եվրոպայի հարեւանության քաղաքականությունը (ENP), որի շրջանակներում Հայաստանը եւ այդ քաղաքականության մեջ ներգրավված բոլոր երկրները կարող են շատ ավելիին հասնել, քան Եվրամիությանն անդամակցելով»,- ասել է ֆրանսիացի դիվանագետը: Նրա կարծիքով, Հայաստանն արդեն գնահատել է ENP հետ կապված շահը: «Ձեր երկիրը ճիշտ ուղու վրա է, իսկ ԵՄ-ն աջակցելու է բոլոր ոլորտներում բարեփոխումներին ուղղված ծրագրերի իրականացմանը»,- ընդգծել է Սմեսովը` ավելացնելով, որ Հայաստանի մասին խոսելիս նա նկատի ունի ENP-ին միացած բոլոր երկրներին:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---