Եթե Սումգաիթում իրոք հրեաների ջարդեր են եղել, Բաքուն պետք է պաշտոնապես դատապարտի դա

PanARMENIAN.Net - «Ես չունեմ ճշտված տեղեկություններ Սումգաիթում հրեաների ջարդերի մասին, սակայն եթե նման բան իրոք եղել է, ապա Ադրբեջանը պետական մակարդակով պետք է դատապարտի նման գործողությունները»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի Հրեաների համայնքի (EOA) նախագահ Ռիմա Վարժապետյանը: Իսկ եթե, նրա խոսքերով, պաշտոնական Բաքուն չդատապարտի դա, ապա ակնհայտ կդառնա, որ Ադրբեջանի քաղաքականությունն Իսրայելի եւ հրեաների հանդեպ փոխվում է եւ առավել վտանգավոր դառնում:



Ինչպես նշել է Ռ.Վարժապետյանը, հնարավոր բռնի գործողությունները Սումգաիթի հրեաների հանդեպ չափազանց վտանգավոր են, քանի որ կարող են բաերնպաստ հիմք ստեղծել այլ իսլամական երկրներում հրեաների դեմ բռնության բռնկման համար: «Ադրբեջանում հաճախ էին խոսում, թե իբր Հայաստանը անբարենպաստ երկիր է հրեաների համար, որ նրանց իրավունքներն այստեղ պաշտպանված չեն: Սակայն մենք այսօր տեսնում ենք, որ այդպես են հրեաներին վերաբերվում ոչ թե Հայաստանում, այլ հենց Ադրբեջանում»,-նշել է նա:



EOA նախագահի խոսքերով, բռնության բռնկումը Սումգաիթում 1988թ. փետրվարի 27-29-ին, որի արդյունքում գազանաբար 32 հայ սպանվեց, ցույց տվեցին ադրբեջանական հանրության որոշ ներկայացուցիչների բարբարոսությունը: «Անշուշտ, բոլոր այդ իրադարձությունները տեղի ունեցան Ադրբեջանի իշխանությունների թողտվության պատճառով: Այդ խնդիրը պատշաճ ուշադրության չարժանացավ»,-հայտարարել է Ռ.Վարժապետյանը: «Համոզված եմ, որ կան կոնկրետ ուժեր, որոնք սատարում եւ հորդորում են հրեաների հանդեպ ագրեսիվ գործողություններ աշխարհի բոլոր երկրներում»,-ընդգծել է EOA նախագահը:



Փետրվարի լույս 9-ի գիշերը Սումգաիթում տեղի են ունեցել մի քանի ավազակային հարձակումներ հրեաներին պատկանող բնակարանների վրա: Ըստ նախնական տվյալների տուժել է 12 հոգի, որոնք տեղափոխվել են շտապ օգնության հիվանդանոցներ տարբեր աստիճանի վնասվածքներով, այդ թվում դանակահարությամբ: PanARMENIAN.Net ը Հայաստանի հրեական համայնքի հետ համատեղ այս պահին փորձում է պարզել համապատասխանում է արդյոք այս հաղորդագրությունը իրականությանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---