ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՀԱՆԴԻՊԵԼ ԵԽԽՎ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԽՄԲԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Ադրբեջանում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտարկման խմբին ընդունելու որոշումը բացատրվում է նրանով, որ Բաքուն չի ցանկանում «լարվածություն» Եվրախորհրդի հետ հարաբերություններում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Վիլայաթ Գուլի-ը: Նա նշել է, որ Բաքուն երբեք դեմ չի եղել դիտարկման խմբի ժամանմանը: Նրա ասելով, խոսքը վերաբերում էր միայն խմբի կազմին, - Բաքուն դժգուհու մ է Ադրբեջանի հանդեպ նրա որոշ անդամների վբացասական վերաբերմունքի: «Եթե ԵԱՀԿ զեկուցող Անդրեաս Գրոսսը այսուհետ- էլ անաչառ չլինի Ադրբեջանի նկատմամբ, դիտարկման խմբի փոփոխմանը նպատակաուղղված գործողությունները կշարունակվեն»,- ասել է նախարարը` հայտարարելով, որ չի հանդիպի դիտարկման խմբի անդամների հետ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---