2008 թվականին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին է դիմել շուրջ 6 հազար քաղաքացի

PanARMENIAN.Net - 2008 թվականին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին է դիմել 5800 քաղաքացի: Այդ դիմումներից դրական ընթացք է ստացել միայն 429 գործը: Այդ մասին Երեւանում 2008թ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության մասին զեկույցի ընթացքում հայտարարել է ՀՀ օմբուդսմեն Արմեն Հարությունյանը: «Մենք մի քանի հիմնական խախտումներ ենք գրանցել մարդու իրավունքների ոլորտում 2008 թվականին: Առաջինը ազատ հավաքների իրավունքի խախտումն է: Միայն անցյալ տարվա ընթացքում Հայաստանի ընդդիմադիր ուժերը 90 անգամ դիմել են Երեւանի քաղաքապետարան խաղաղ հանրահավաքների ու ցույցերի թույլտվություն ստանալու համար, սակայն ամեն անգամ մերժվել են»,-նշել է Արմեն Հարությունյանը: Օմբուդսմենն երկրորդ խախտումն է համարել խոսքի ազատության իրավունքի խախտումը: Բազմաթիվ ոտնձգություններ են եղել ԶԼՄ-ների ներկայացուցիչների դեմ: «Բացի այդ, մենք բազմիցս ենք բախվել օրենքի ոչ հավասար կիռարման հետ: Մեզ մտահոգում է նաեւ իրավիճակը քրեակատարողական հաստատություններում, որտեղ քաղաքացիների հանդեպ բռնություն եւ կտտանքներ են կիրառվում»,-ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:



Մարդու իրավունքների ոլորտի հիմնական խնդիրների թվում Արեմն Հարությունյանն առանձնացրել է սեփականության օտարման խնդիրը: «Հենց այդ հարցով մենք հարյուրից ավելի բողոքներ ենք ստացել: Քաղաքացիները բողոքում են, որ իրենց սեփականությունը գնահատվում է իրական արժեքից ցածր: Այստեղ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: Վերջին 7 տարիներին Հայաստանում սեփականության իրավունքի խախտման հետ կապված ոչ մի գործ չի լուծվել քաղաքացու օգտին: Սակայն մարդու իրավունքների եվրոպական դատարանում բոլոր այդ գործերը լուծվել են ի օգուտ տուժած կողմի»,-ընդգծել է Արմեն Հարությունյանը: Նա նաեւ հաղորդել է, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի հիմնական խնդիրների թվում է նաեւ Երեւանի եւ հանրապետության մյուս խոշոր քաղաքների բնապահպանական վիճակը»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---