Եղոյան․ Հրաժարականից հետո վարչապետի պաշտոնակատարը լինելու է Փաշինյանը20 ապրիլի 2021 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Վարչապետի հրաժարականից հետո պաշտոնակատարը լինելու է Նիկոլ Փաշինյանը։ Այդ տեղեկությունը վերահաստատել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Եղոյանը: Նա հավելել է, որ իշխանությունը քննարկում է ընտրություններին գնալու ձևաչափը։ «Դաշինք, թե կուսակցություն. ձևաչափի հարցը քննարկվում է: Դեռ վերջնական եզրակացություն չկա», - ասել է պատգամավորը, տեղեկացնում է Aysor.am-ը։ Եղոյանը նաև նշել է, որ կան ուժեր, որոնց հետ կարելի է դաշինք կազմել: Անուններ, սակայն, չի հրապարակել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հրաժարական կներկայացնի ապրիլի վերջին տասնօրյակում։ Նա ավելի վաղ հայտարարել էր, որ հունիսի 20-ին երկրում կանցկացվեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |