ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ 2003 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է 300 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՉԱՓՈՎ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀՈՍՔ

PanARMENIAN.Net - 2003 թվականին Հայաստանի կառավարությունը կանխատեսում է 250-300 մլն դոլարի չափով արտասահմանյան ներդրումների հոսք` չհաշված գրանտերը եւ վարկերը: Այդ մասին այսօր «Արմենիա» հեռուստաալիքին տեղեկացրել է Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Տիգրան Դավթյանը: Նրա խոսքերով` 2002 թվականին արտասահմանյան ներդրումների հոսքը կազմել է 217 մլն դոլար: Տ. Դավթյանը տեղեկացրել է, որ խոշոր ներդրումներ սպասվում են «ԱրմենՏել» հեռահաղորդակցության ձեռնարկությունում, ալյումինե նրբաթիթեղի արտադրության «ԱրմենԱլ» գործարանում, «Ֆրանկ Մյուլլեր» ժամացույցի արտադրությունում, Երեւանյան օդակայանում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---