2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԿԱՅԱՆԱՆ ՆԱՏՕ-Ի ԶԻՆԱՎՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ26 հունիսի 2002 - 23:54 AMT PanARMENIAN.Net - 2003 թվականի հունիսին Հայաստանի տարածքում տեղի կունենան ՆԱՏՕ-ի զինավարժությունները «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: Այդ մասին այսօր «Արմինֆո» գործակալությանն է հայտնել ՆԱՏՕ-ի նախագծման բաժնի պետի տեղակալ Ֆրանկ Բոլանդը: Նա դժվարացել է հայտնել զինավարժությունների առավել կոնկրետ ժամկետները` նշելով, որ դա հայտնի է դառնում դրանից մի քանի ամիս առաջ: Հիշեցնենք, որ նման զինավարժություններ այժմ անցկացվում են Վրաստանի տարածքում, որին առաջին անգամ մասնակցում է եւ Հայաստանը: Խոսելով ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցության հեռանկարների մասին` Ֆրանկ Բոլանդը գոհունակություն է հայտնել «Համագործակցություն հանուն խաղաղության» նախագծի իրականացմամբ, որին ինչպես հայտնի է մասնակցում է նաեւ Հայաստանը: Նա նաեւ հաղորդել է, որ վաղը ՀՀ Պաշտպանության նախարարությունում կկայանան բանակցություններ, նվիրված համագործակցության ընդլայնման հեռանկարներին: «Հուսով եմ, որ շուտով Հայաստանը կդառնա «Նախագծում եւ վերափոխում» նախագծի 22-րդ մասնակիցը»,- նշել է Ֆրանկ Բոլանդը:Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները Բագրատ սրբազան. Հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է Նա նաև ասել է, որ շնորհակալ է ոստիկանությանը, որ «քաղաքացիների փոխարեն՝ ինքն է ճանապարհները փակում» |