Ընդդիմության ներկայացուցիչները հանդիպել են Մեթյու Բրայզայի հետ

PanARMENIAN.Net - Ապրիլի 17-ին ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը եւ Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հետ:



Ինչպես նշվում է Հայ ազգային կոնգրեսի մամլո հաղորդագրության մեջ, հանդիպման ընթացքում քննարկվել են ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման, քաղբանտարկյալների ազատ արձակման, հայ-թուրքական հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր: Անդրադարձ է եղել նաեւ առաջիկա քաղաքապետական ընտրություններին:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---