Հայաստանի նախագահը պարգեւատրել է Անդրանիկ Միհրանյանին Պատվո շքանշանով

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը նպաստող գործունեության համար Անդրանիկ Միհրանյանին Պատվո շքանշանով պարգեւատրելու մասին: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել նախագահի մամլո ծառայությունում:



Անդրանիկ Միհրանյանը քաղաքագետ է, տնտեսական եւ սոցիալական բարեփոխումների հիմնադրամի փոխնախագահ, ՌԴ Հասարակական պալատի անդամ, պատմական գիտությունների թեկնածու, ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի համեմատական քաղաքագիտության պրոֆեսոր: 2008թ. հունվարից Ժողովրդավարության եւ համագործակցության ինստիտուտի Նյու Յորքի ներկայացուցչության ղեկավարն է:



Պատվո շքանշանը հանձնվում է Հայաստանի Հանրապետության պետական եւ ազգային շահերը պաշտպանելու, անկախության, ժողովրդավարության հաստատման գործում առանձնահատուկ ավանդի, Հայաստանի Հանրապետության հետ բարեկամության ամրապնդման ու զարգացման, ինչպես նաեւ ժողովուրդների միջեւ խաղաղության ամրապնդմանն ուղղված զգալի ավանդի համար:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---