2002 ԹՎԱԿԱՆԻՆ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐ Է ԴԻՄԵԼ 2,5 ՀԱԶԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻ26 հունիսի 2002 - 22:18 AMT PanARMENIAN.Net - 2002 թվականի ընթացքում փախստականի կարագավիճակ ստանալու նպատակով, աշխարահի 28 զարգացած երկրներ են դիմել Հայաստանի 2504 քաղաքացիներ: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հայտնել Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների գործերով Գլխավոր կոմիսար Լլոյդ Դեյքինը: Նրա խոսքերով, այս տարի հայերի մոտ, փախստականի կարգավիճակ ստանալու առումով, ժողովրդականություն է վայելում Ավստրիան: Դա, երեւի, կապված է այն բանի հետ, որ հայերին դուր չեն գալիս փախստականների համար նախատեսված ճամբարները ետսոցիալիստական Չեխիայում, այդ պատճառով էլ նրանք տեղափոխվում են հարեւան Ավստրիա: Արեւմուտքում փախստականի կարգավիճակի ձգտող Հայաստանի քաղաքացիների մոտ պակաս ժողովրդականություն չի վայելում ԱՄՆ-ն: Հայաստանի քաղաքացիները Եվրոպայում բնակության համար առավել հարմար են համարում Գերմանիան, Բուլղարիան եւ Լեհաստանը: Դեյքինը նաեւ հաղորդել է, որ փախստականի կարգավիճակ ստանալու համար Հայաստանի քաղաքացիները առավել «անհարմար» են գտնում Լյուքսեմբուրգը, Պորտուգալիան, Սլովենիան եւ Ավստրալիան: Այդ երկրներ փախստականի կարգավիճակ ստանալու նպատակով դիմել են երկրի ընդամենը 4 քաղաքացի: Ընդ որում Դեյքինը ընդգծել է, որ այս տարի Հայաստանում փախստականի կարագավիճակ ստանալու համար դեռեւս չի դիմել օտարերկրյա պետության եւ ոչ մի քաղաքացի:Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար ՔԿ․ Սոցցանցի միջոցով բռնությունն արդարացնելու և քարոզելու դեպքով քրվարույթ կա Միջոցներ են ձեռնարկվում գրառման հեղինակին հայտնաբերելու ուղղությամբ «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի |