ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԸՆԴԳԾԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՄԱՐՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Քանի դեռ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ, անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել հայկական բանակի մարտունակության բարձրացմանը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Բալթիայի երկրներ կատարած իր պաշտոնական այցի ընթացքում` հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Ընդ որում Հայաստանի ղեկավարը կարծիք է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտությունը, հավանորեն, արագ լուծում չի ստանա: «Մեկ եւ կես տարի առաջ մենք շատ մոտ էինք կարգավորմանը, սակայն Ադրբեջանը նահանջեց»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը` ավելացնելով, որ փաստորեն ղարաբաղյան հակամարտության կարգավորվածությունից է կախված երկրի տնտեսական զարգացումը:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---