ՀՀ ԱԳՆ ղեկավարն եւ ԵԱՀԿ ՄԽ քննարկել են ղարաբաղյան հակամարտության կողմերի դիրքորոշումների մոտեցման հնարավորությունները

PanARMENIAN.Net - ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ապրիլի 21-ին հանդիպեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Մեթյու Բրայզայի (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացում կողմերի դիրքորոշումների մոտեցման հնարավորությունները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:



Տարածաշրջանային այցի շրջանակներում համանախագահները կայցելեն նաեւ Բաքու եւ Ստեփանակերտ:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---