Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանը ժողովրդավարության հարցերն է քննարկել հանրապետության առաջին նախագահի հետ

PanARMENIAN.Net - Ապրիլի 22-ին ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատանը տեղի է ունեցել Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը մեր երկրում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչի եւ քաղաքական հարցերով խորհրդական Սթիվեն Բենքսի հետ: Ինչպես հաղորդում է Հայ ազգային կոնգրեսի մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-թուրքական հաշտեցման գործընթացը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, Երեւանի քաղաքապետի ընտրությունները, Հայաստանում ժողովրդավարության վիճակը, մասնավորապես` քաղբանտարկյալների հարցը եւ հավաքների ազատությունը: Քննարկվել է նաեւ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի իրականացումը:



Հանդիպմանը ներկա են եղել Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը եւ Ավետիս Ավագյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---