Հայաստանի Հանրային խորհրդի ընտրություններն ավարտվել են խոշոր սկանդալով23 ապրիլի 2009 - 00:29 AMT PanARMENIAN.Net - Այսօր տեղի է ունեցել Հանրային խորհրդի «Կրոնի, սփյուռքի ու արտաքին ինտեգրման» հանձնաժողովի նիստը: Նիստը վարում էր հանձնաժողովի համակարգող Կարեն Բեքարյանը: Նիստին ներկա էին Հանրային խորհրդի համակարգողներ Վազգեն Մանուկյանն ու Խոսրով Հարությունյանը, ինչպես նաեւ նախագահական աշխատակազմի ներկայացուցիչը: Նիստին հանձնաժողովի գրանցված 192 անդամներից ներկա էին 156-ը: Օրակարգում մեկ հարց էր` հանձնաժողովի նախագահի ընտրությունները, որն ըստ կանոնադրության ինքնաբերաբար դառնում է Հանրային խորհրդի 12 անդամներից մեկը: 13 առաջադրված թեկնածուներից 5-ը անմիջապես ինքնաբացարկ են հայտարարել: Մյուս 8 թեկնածուներին տրամադրվել է 10 րոպե ելույթների համար, որից հետո հայտարարվել է, որ ընտրություններն անցնելու են փակ քվեարկությամբ եւ ընտրվել է 7 հոգուց կազմված հաշվիչ հանձնաժողով: Ձայների հաշվարկից հետո, առաջին տեղում էր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի դոցենտ Գագիկ Մանասյանը 71 ձայնով, երկրորդ տեղում` Ռուբեն Սաֆրաստյանը 39 ձայնով եւ երրորդ տեղում` Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Թեկնածուն ընտրված է համարվում, եթե նրա օգտին քվերակել է ընտրողների ընդհանուր թվի 50 տոկոս+1: Այսինքն, հաղթանակի համար անհրաժեշտ էր հավաքել քվեարկությանը մասնակցած 141 պատվիրակներից 71 ձայնը: Ձայների հաշվարկման ընթացքում, հաշվիչ հանձնաժողովի անդամ Լյուդմիլա Սահակյանը հայտարարել է, որ ընտրությունները կեղծվում են: Պարզվեց, որ որոշիչ 71-րդ քվեաթերթիկն անվավեր էր, քանի որ այնտեղ շատ ջնջումներ կան, եւ պարզ չէ թե ում օգտին է քվեարկել պատվիրակը: Չնայած դրան, քվեաթերթիկը հաշվառվեց Գագիկ Մանասյանի օգտին, որին հենց մեկ ձայն էր պակասում հաղթանակի համար: Հանրային խորհրդի համակարգող Խոսրով Հարությունյանը հայտարարել է, որ իրավաբանական տեսակետից այս քվեարթերթիկն անվավեր է համարվում, որից հետեւում է, որ հարկավոր է անցկացնել ընտրությունների երկրորդ փուլ, որին կմասնակցեն առաջին երկու թեկնածուները: Վազգեն Մանուկյանն առավել կոշտ արտահայտվեց եւ հայտարարեց, որ ինքն անվավեր է համարում ընտրությունների ողջ գործընթացն ու հանձնաժողովի նիստը: «Սա ոչ խորհրդարան է, ոչ կառավարություն, ոչ նախագահի աշխատակազմ, սա մարմին է, որտեղ պետք է լսելի լինի հասարակության եւ նրա յուրաքանչյուր անդամի ձայնը: Ես որպես համակարգող նիստը հայտարարում են չկայացած եւ փակ»,-հայտարարել է նա: Դրան հաջորդեց Գագիկ Մանասյանի ու Ռուբեն Սաֆրաստյանի կողմնակիցների բուռն լեզվակռիվը, ինչը ստիպեց Վազգեն Մանուկյանին նետել թղթերը եւ դուրս գալ: Միջադեպից հետո Գագիկ Մանասյանը հաղորդեց PanARMENIAN.Net ի թղթակցին, որ պատրաստվում է դիմել դատարան: «Ես գտնում եմ, որ ամեն ինչ Խոսրով Հարությունյանն էր կազմակերպել: Այս շոուն համակարգողներին էին սարքել` անցկացնելու համար իրենց թեկնածու Ռուբեն Սաֆրաստյանին»,-հայտարարել է նա: Թե ինչով կավարտվի այս պատմությունը, կլինի երկրորդ փուլ թե նոր ընտրություններ, հայտնի կդառնա առաջիկայում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |