Հայաստանի հասարակական կազմակերպությունները (ՀԿ)ջանադրաբար պայքարում են կոռուպցիայի դեմ

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում USAID-ի աջակցությամբ բացվել է «ՀԿ տոնավաճառ»` «Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագիր» թեմայով: Կոռուպցիայի կրճատմանն ուղղորդված ծրագրեր ներկայացրել է 24 կազմակերպություն: Միջոցառման մասնակիցները, հյուրերը, մասնավորապես, տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն օրվա վերջում պետք է քվեարկեին իրենց դուր եկած երեք ամենաարդիական ծրագրերի օգտին:



Ներկայացնելով իր ծրագիրը, «Արեգ» գիտամշակութային կենտրոնի անդամ Մարինա Ղազարյանը նշել է, որ իրենց գաղափարն ուղղորդված է կոռուպցիայի հնարավոր հետեւանքների մասին հասարակությանը, մասնավորապես, երիտասարդությանը տեղեկացնելուն: Մեկ այլ ծրագրի հեղինակ, ՀՀ հանրային հեռուստատեսության լրագրող Արտակ Վարդանյանը հայտարարել է, որ հաջողության դեպքում Հայաստանի հանրային հեռուստաալիքով ամիսը մեկ անգամ հատուկ հետաքննչական ռեպորտաժ կհեռարձակվի կոռուպցիայի մասին:



Միջոցառման վերջում հայտարարվել են հաղթող կամզակերպությունների անունները: Առաջին տեղը զբաղեցրել է Բժշկական համալսարանը, երկրորդ տեղը` Երեխաների «Աստղիկ» ասոցիացիան, երրորդ տեղը` Երիտասարդների աջակցության կենտրոնը, չորրորդը` Հանրային հեռուստաալիքի «Բանաձեւ» ծրագիրը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---