Մահափորձի արդյունքում տուժած Արգիշտի Կիվիրյանին հրաժարվել են ընդունել «Շտապ օգնության» քաղաքային հիվանդանոցում30 ապրիլի 2009 - 12:46 AMT PanARMENIAN.Net - Մահափորձի արդյունքում տուժած Armenia Today լրատվական գործակալության համակարգող Արգիշտի Կիվիրյանին հրաժարվել են ընդունել «Շտապ օգնության» քաղաքային հիվանդանոցում: Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net ի թղթակցին, հերթապահ բժիշկը տուժածին ընդունելու իր մերժումը հիմնավորել է նրանով, որ հիվանդանոցի գլխավոր բժիշկը քնած է: Գլխավոր բժիշկին կանչելու եւ հերթապահ բժիշկին Կիվիրյանին գրանցելուն դրդելու ապարդյուն փորձերից հետո, Կիվիրյանի հարազատները, նախապես կապվելով կենտրոնի տնօրեն Արթուր Ռոստոմյանի հետ, «Շտապ օգնության» մեքենա են կանչել, որը, կես ժամում անցնելով 5-րոպեանոց ճանապարհը, տուժածին տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: «Էրեբունի» բժշկական կենտրոնում տուժածը հետազոտվել է, կատարվել է գլխուղեղի համակարգչային տոմոգրաֆիա: Ա.Կիվիրյանի հարազատներն, որոնք տեղեկացրել են ՀՀ առողջապահության նախարարությանը «Շտապ օգնության» քաղաքային հիվանդանոցի աշխատակազմի վրդովեցուցիչ պահվածքի մասին, ի պատասխան լսել են, որ «այդ հիվանդանոցը սեփականաշնորհված է»: Այսօր գիշերը մահափորձ է կատարվել Armenia Today գործակալության համակարգող, նախկին փաստաբան Արգիշտի Կիվիրյանի դեմ: Մահափորձը տեղի է ունեցել այն տան մուտքի մոտ, որտեղ բնակվում է Կիվիրյանը, տեղի ժամանակով մոտ 05:00-ին: Արգիշտի Կիվիրյանին ծեծի են ենթարկել, հետո կրակել են նրա ուղղությամբ, այս պահի դրությամբ գտնվում է վերակենդանացման բաժնում: Ըստ ականտեսների, Կիվիրյանին ծեծել են մահակներով, հետո նրա ուղղությամբ երեք կրակոց է հնչել: Այս պահի դրությամբ Արգիշտի Կիվիրյանի կյանքին վտանգ չի սպառնում: Բժշկական զննությունը ցույց է տվել, որ հրազենային վերքեր չկան, սակայան ծեծի հետեւանքով Արգիշտի Կիվիրյանը բազմաթիվ վնասվածքներ է ստացել եւ նրա վիճակը գնահատվում է որպես ծանր: Տուժածի գործընկերները գտնում են, որ մահափորձը կապված է Ա.Կիվիրյանի պրոֆեսիոնալ գործունեության հետ: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |