Դաշնակցություն կուսակցությունը կպահպանի երկու հանձնաժողովների ղեկավարների պաշտոնները

PanARMENIAN.Net - ՀՅ «Դաշնակցություն» կուսակցությունը որոշել է չհրաժարվել խորհրդարանում իր զբաղեցրած պաշտոններից: Այդ մասին այսօր կայացած խորհրդարանական նիստին հայտնել է «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Վահան Հովսեփյանը: Նրա խոսքով, պահպանելով իր տեղերը Հայաստանի ԱԺ-ում, «Դաշնակցություն» կուսակցությունը կարող է ձեւավորել քննարկումների քաղաքակիրթ հրապարակ:



«Կուսակցությունը որոշել է չհրաժարվել մշտական հանձնաժողովների ղեկավարների պաշտոններից: Քանի որ պատգամավորները նախարարների համեմատությամբ հանդիսանում են կառավարական մարմնի անդամ, նրանց չեն նշանակում, նարցն ընտրում են երկրի քաղաքացիները»,- PanARMENIAN.Net իր թղթակցի հետ զրույցում հայտնել է կուսակցության Բարձրագույն Մարմնի անդամ Ռուբեն Մարգարյանը: Խոսելով փոխխոսնակ Հրայր Կարապետյանի պաշտոնի մասին` Ռուբեն Մարգարյանը հայտնել է, որ իրենք, իհարկե, հրաժարավեցին այդ տեղից, եւ բացի այդ, օրենքի համաձայն, ընդդիմությունն իրավունք չունի զբաղեցնելու նման պաշտոն: «Հովիկ Աբրահամյանն իր դիմումում նկատի ուներ միայն Արմեն Ռուստամյանի եւ Արթուր Աղաբեկյանի զբաղեցրած պաշտոնները, քանի որ դա չի խախտում խորհրդարանի ներքին կանոնակարգը»,- հայտնել է նա:



ՀՅ «Դաշնակցություն» կուսակցությունն ապրիլի 27-ին պաշտոնապես հրաժարվեց հետագայում կոլաիցիային մասնակցելուց: Կուսակցությունը հրաժարվեց նաեւ իր պորտֆելներից Հայաստանի Կառավարությունում եւ ՀՀ Խորհրդարանում զբաղեցրած պաշտոններից: ՀՅ «Դաշնակցություն» կուսակցության ներկայացուցիչ Հրայր Կարապետյանը զբաղեցնում էր Հայաստանի ԱԺ փոխխոսնակի պաշտոնը, Արմեն Ռուստամյանը` արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարի, Արթուր Աղաբեկյանը` պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերով հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը:



Ապրիլի 29-ին կայացած Հայաստանի Ազգային Ժողովի նիստին խոսնակ Հովիկ Աբրահամյանը կոլաիցիայի անունից ՀՅ «Դաշնակցություն» կուսակցության ներկայացուցիչներին առաջարկեց չլքել խորհրդարանում իրենց զբաղեցրած պաշտոնները եւ հետ կանչել հրաժարականի մասին մշտական հանձնաժողովների նախագահների հայտերը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---