Հայաստանի նախագահը համաքաղաքացիներին շնորհավորել է Աշխատավորների համաշխարհային օրվա առթիվ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանրապետության բնակիչներին հղված իր ուղերձում նշել է, որ այսօր համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը հարվածում է ե'ւ գործա֊տուներին, ե'ւ աշխատավորներին, բայց, ինչպես ողջ աշխահում, այնպես էլ մեր երկրում, ճգնաժամի հետեւանքների ծանր բեռը կրում են հենց աշխատա֊վոր֊ները:



«Հայաստանի իշխանությունները քաջ գիտակցում են սա, գիտակցում են, որ ներկա խնդիրների լուծումները պետք է խարսխվեն աշխատավորների իրավունք֊ների պաշտպա֊նության, ինչպես նաեւ պետության կողմից տրված սոցիալական երաշխիքների հենքին: Մենք անելու ենք հնարավորը, որպեսզի մեր երկրում արժա֊նա֊պատիվ աշխատանքի եւ արժանապատիվ վաստակի հնարա֊վորություն֊ները շարունակաբար աճեն, իսկ ճգնաժամով պայմանավորված դժվարու֊թյուն֊ները հնա֊րավորինս արագ հաղթահարվեն: Բոլորս էլ շատ լավ գիտենք, որ ի հեճուկս ցանկացած դժվարության` հայ աշխատա֊վորը միշտ էլ հաջողությամբ շարունակել է ստեղծելու, հայրենիքը շենացնելու իր նվիրական գործը: Շարունակում է նաեւ այսօր: Շնորհավորելով մայիսմեկյան տոնի առթիվ` մաղթում եմ ձեզ խաղաղ ու ստեղ֊ծագործ աշխատանք` հանուն ձեր ընտանիքների բարեկեցության եւ մեր երկրի զարգացման»,- ասվում է նախագահի շնորհավորական ուղերձում:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---