ՀՀ նախագահը մինչեւ հիմա չի ստորագրել ՀՅԴ-ից նախարարներին պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը

PanARMENIAN.Net - «Դաշնակցություն կուսակցությունից կառավարության աշխատակազմի անդամները շարունակում են աշխատել եւ իրենց պարտականությունները կկատարեն այնքան ժամանակ, մինչեւ որ չստորագրվի նախագահի հրամանագիրը նրանց զբաղեցրած պարտականություններից ազատելու մասին»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՅ Դաշնակցություն խմբակցությունից խորհրդարանի պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Նա նաեւ ավելացրել է, որ հրաժարական տված Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գեզալյանը, ինչպես եւ իր կուսակիցները` ՀՅԴ-ից նախարարները, սպասում է իր պաշտոնից ազատվելու մասին հրամանագրին: Ռուստամյանի կարծիքով, ՀՀ նախագահի հրամանագիրը պատրաստ կլինի մոտ օրերս:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---