«Բարգավաճ Հայաստանը» կտրուկ բարձրացրել է իր վարկանիշը

PanARMENIAN.Net - Այսօր «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը հրապարակել է ընտրություններին առնչվող նորացված սոցիոլոգիական տվյալները: Հարցմանը հրավիրվել են մասնակցելու Երեւանի 3310 չափահաս քաղաքացիներ, որոնցից 1110 հրաժարվել են, պատճառաբանելով դա նրանով, որ չեն հետաքրքրվում ընտրություններով:



Ըստ Ադիբեկյանի, հարցված 2200 հոգին պայմանականորեն բաժանվել են 3 խմբի: «Առաջին խումբն այն մարդկանց «ոսկե» ձայներն են, որոնք պարտադիր գնալու են ընտրությունների եւ արդեն գիտեն թե ում են ընտրելու: Երկրորդ խումբն այն մարդիկ են, որոնք գնալու են ընտրությունների, սակայն դեռեւս չեն որոշել, թե ում օգտին են քվեարկելու, իսկ երրորդ խմբում նրանք են, ովքեր դեռեւս չեն որոշել, գնալու են ընդհանրապես ընտրությունների եւ եթե այո, ապա ում են ընտրելու:



Ահարոն Ադիբեկյանը հայտարարել է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում կտրուկ աճել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարկանիշը եւ նրա հաղթելու շանսերը հավասարվել են Հանրապետական կուսակցության հետ:



«ՀՅԴ-ն կորցրել է իր ձայների մի մասը, քանի որ նրանց ընտրազանգվածում կային կարդիկ, որ քվեարկում էին նրանց որպես կոալիցիոն ուժի համար, եւ այժմ նրանց քվեները կբաշխվեն կոալիցիոն ուժերի միջեւ»,-հայտարարել է Ադիբեկյանը:



Ըստ Ադիբեկյանի Հայ ազգային կոնգրեսի նախընտրական քարոզարշավն այնքան էլ լավ չի կազմակերպված եւ սոցհարցումները ցույց են տալիս, որ ՀԱԿ-ի վարկանիշը նվազել է 5,5 տոկոսով:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---