Հաստատված տվայլներ. «Նաիրիտ գործարանում» պայթյունի հետեւանքով զոհվել է 4 եւ վիրավորվել է 8 մարդ

PanARMENIAN.Net - «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ մամուլի ծառայությունը լիազորված է տեղեկացնել, որ 2009թ. մայիսի 14-ին ժամը 18:40-ի սահմաններում տեղի գործարանի քլորոպրենի արտադրամասում տեղի է ունեցել վթար, որի հետեւանքով այրվել է մեկ աբսորբցիոն աշտարակ, հաղորդում է գործարանի մամլո ասուլիսը: ՀՀ հրշեջ-փրկարարական ծառայության միջամտությամբ, ժամը 22:25-ի դրությամբ հրդեհը լիովին մարվել է: Վթարի արդյունքում զոհվել է Նաիրիտի 4 աշխատակից: Տուժածների եւ վիրավորների թիվը 8-ն է:



Ընկերության երեկ գիշերն արդեն ձեւավորված մասնագիտական հանձնաժողովը աշխատանքներ է տանում վթարի պատճառները պարզելու, դրա հետեւանքներն ուսումնասիրելու եւ հաղթահարելու համար:



«Վթարը լուրջ բնապահպանական խնդիրներ չի առաջացրել, վտանգավոր արտանետումներ չկան: Ձեռնարկության մնացած տեխնոլոգիական գծերն աշխատում են, արտադրական պրոցեսները շարունակվում են, իսկ աշխատանքային ռեժիմի մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,-ասվում է հաղորդագրության մեջ:



«Նաիրիտ Գործարան» ՓԲԸ տնօրինությունն այս պահին զոհերի եւ տուժածների ընտանիքներին հնարավոր օգնություն եւ աջակցություն է կազմակերպում:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---