Ղարաբաղյան հակամարտության հարցում պետք է մշակել խաղաղության պարտադրման մեխանիզմներ15 մայիսի 2009 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղության ապահովման ուրիշ միջոցներ չկան, բացի խաղաղության պարտադրման մեխանիզմների մշակման քաղաքական եւ դիվանագիտական միջոցներից: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի կողմից ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը: «Այսօր ակնհայտ է, որ հակամարտող կողմերի միջեւ ուժերի հավասարություն կա: Կողմերից ոչ մեկի մոտ ռազմական գործողությունների վերականգնման հարցում ոչ մի առավելություն չկա»,- նշել է ռուս դիվանագետը: Նրա խոսքերով, եթե ղարաբաղյան հակամարտության կողմերը պայմանավորվեն խաղաղապահ գործողության մասին, ապա կիրագործվի խաղաղության պաշտպանության գործողություն:«ՄԱԿ-ի մեխանիզմներով, խաղաղության պարտադումը եւ խաղաղության պաշտպանումը լրիվ տարբեր մանդատներ են: Բայց ԵԱՀԿ-ն այդպիսի փորձ չունի: Այստեղ կարելի է որոշ փորձարկումներ անել: Մինչեւ կորոշվի պետությունը` մասնակցելու համար խաղաղության պաշտպանությանը, այդ պետությունները պետք է պարտավորվեն մասնակցել երկրորդ գործողությանը` խաղաղության պարտադրմանը»,- հայտարարել է Վլադիմիր Կազիմիրովը: Նրա խոսքերով, երկրորդ գործողությունը` խաղաղության պարտադրումը, զսպող գործոն կդառնա արկածախնդիրների համար, որոնք կցանկանան վերականգնել ռազմական գործողությունները հակամարտության գոտուց խաղաղապահ ուժերի հեռանալուց հետո: «Ինձ թվում է, որ պետք է համադրել խաղաղապահ գործողությունը երկրորդ գործողության անցկացման հնարավոր հեռանկարի` խաղաղության պարտադրման հետ»,- ընդգծել է դիվանագետը: Ուշագրավ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը |