ՀՀ ոստիկանություն. Ընտրողների հաշվառումը կատարվում է ոչ թե ընտրությունից ընտրություն, այլ ամեն օր

PanARMENIAN.Net - «Ընտրողների հաշվառումը կատարվում է ոչ թե ընտրությունից ընտրություն, այլ ամեն օր»,-մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների բաժնի պետ, փոխգնդապետ Նորայր Մուրադխանյանը` հավելելով, որ ոստիկանությունը տարեկան 2 անգամ` հունիսին եւ հունվարին փոխանցում է ընտրացուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ինտերնետում զետեղելու համար:



«2008թ. հուլիսի 1-ին Երեւան քաղաքի ընտրողների թիվը կազմում էր 759 509 մարդ, 2009թ. հունվարի 1-ին` 763 783 մարդ, այսինքն 4 274-ով ավելի, 2009թ. ապրիլի 20-ին` 771 353 մարդ, որոնցից 2511 Հայաստանի քաղաքացիներ չեն»,-հայտարարել է Մուրադխանյանը` ընդգծելով. «2008թ. հուլիսի 1-ից մինչեւ 2009թ. ապրիլի 20-ը ընտրողների թիվը ավելացել է 11 844 հազարով, որոնցից 2511 Հայաստանի քաղաքացիներ չեն, այսինքն նրանց անունները չեն եղել ընտրացուցակներում ոչ 2008թ. հուլիսի 1-ին, ոչ 2009թ. հունվարի 1-ին: Նշված ժամանակահատվածում ընտրողների քանակն ավելացել է 50 432-ով: 2008թ. հուլիսի1-ից մինչեւ 2009թ. ապրիլի 20-ը միայն Երեւանում ընտրողների ցուցակներն համալրվել են 9333 մարդով, իսկ մարզերում` 41099-ով, ինչը 4 անգամ ավելի է, քան Երեւանում»:



Մուրադխանյանը հայտարարեց նաեւ, որ քվեարկելու իրավունք չունեն այն մարդիկ, որոնք նվազագույն` մեկ տարվա գրանցում ունեն Երեւանում:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---