Կազիմիրով. Նախագահների յուրաքանչյուր հանդիպումից դեպքերի կախարդական շրջադարձ սպասելը միամտություն է

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների յուրաքանչյուր հանդիպումից դեպքերի կախարդական շրջադարձ սպասելը միամտություն է: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը ճանապարհ է, որը համբերություն եւ քաղաքական կամք է պահանջում: Այդ մասին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը: «Երկու երկրների ղեկավարություններն իրենց երկրների հասարակությանը չեն նախապատրաստում փոխզիջումների: Իսկ այն հույսը, որ մեկն ամբողջությամբ կստանա ամեն ինչ, միամտություն է: Իհարկե, կողմերը պետք է զիջումների գնան»,- ընդգծել է ռուս դիվանագետը:



Խոսելով Պրահայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման մասին` Վլադիմիր Կազիմիրովը նշեց. «Ուրախալի է, որ մոտենում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների 5-րդ հանդիպումը: Եթե նույնիսկ համանախագահներին հաջողվեց մոտեցնել կողմերի դիրքորոշումները, եթե նույնիսկ ընդհանուր դիրքորոշում են գտել մեկ կամ երկու սկզբունքների շուրջ, բայց պետք չէ մոռանալ, որ գործում է «ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ համաձայնեցված չէ ամեն ինչ» կանոնը, իսկ այդ «ամեն ինչին» պետք է համբերատար սպասել»,- ընդգծել է դիվանագետը:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---