Ավագանու ընտրություններ. Հայաստանի ոստիկանությունը չի վախենում ՀԱԿ-ի հսկողությունից15 մայիսի 2009 - 16:42 AMT PanARMENIAN.Net - «Ինձ կարող են հետեւել ե'ւ ընտրություններից առաջ, ե'ւ ընտրությունների ժամանակ, ե'ւ հետո»,-մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների բաժնի պետ, փոխգնդապետ Նորայր Մուրադխանյանը` պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե մայիսի 31-ի ընտրություններից հետո Հայ ազգային կոնգրեսի կողմնակիցները կհավաքվեն ընտրատեղամասերի մոտ հսկելու համար ոստիկանների աշխատանքը: Նախօրեին «Ի պաշտպանություն ազատագրված տարածքների» հասարակական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը պարզաբանել է որոշ նրբություններ, որ վերաբերում են ընդդիմության գործողությունների ծրագրին մայիսի 31-ին: Համաձայն այդ ծրագրի ընտրություններից հետո ՀԱԿ-ի կողմնակիցները կհավաքվեն ընտրատեղամասերի մոտ հսկելու համար ոստիկանների աշխատանքը: Սեֆիլյանը նշել է, որ ժողովուրդը հավանություն կտա ոստիկանների գործողություններին միայն այն դեպքում, եթե նրանք կատարեն իրենց պարտականություններն օրենքի շրջանակներում: «Առաջիկա ընտրություններում ընդդիմադիր առաջնորդներն ավելի վճռական են տրամադրված, քան 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ»,-ասել է Ժ.Սեֆիլյանը: Ուշագրավ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը |