Նաիրիտի գլխավոր տնօրենի խոսքով, պայթյունի հասցրած վնասը մեծ չէ

PanARMENIAN.Net - «Նաիրիտ գործարան» ՓԲԸ ղեկավարության համար տեղի ունեցած պայթյունը անսպասելի էր, քանի որ վերջին մոնիթորինգի արդյունքները դրական էին: «Նաիրիտ գործարանի» զննման եւ մոնիտորինգի հետ կապված բոլոր աշխատանքները իրականացվել էին ինչպես ՀՀ օրենսդրության, այնպես էլ միջազգային նորմերի համաձայն եւ օրենքով սահմանված ժամկետներում»,- այսօր հայտնել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ ձեռնարկության գլխավոր տնօրեն Վահան Մելքոնյանը:



Նրա խոսքով, գործարանում ապահովագրության համակարգը դեռեւս չի գործում եւ ողջ վնասը հատուցվելու է գործարանի սեփական միջոցներից եւ բաժնետերերի մասնակցությամբ: Իսկ ինչ վերաբերում է պայթյունի արդյունքում զոհվածների ընտանիքների եւ հարազատների վնասի հատուցմանը, ապա, գլխավոր տնօրենի խոսքով, այդ վնասը հատուցում չունի: «Մենք ջանում ենք հնարավորինս օժանդակություն ցուցաբերել պայթյունից զոհվածների ընտանիքներին»,- ասել է նա:



Մելքոնյանն ավելացրել է, որ վնասված հատվածի դեմոնտաժը կսկսվի 4-5 օր անց, եւ միայն դրանից հետո կարելի է խոսել պայթյունի արդյունքում հասցված վնասի մասին, որը, գլխավոր տնօրենի գնահատամամբ, մեծ չէ: Նրա խոսքով, վերջին տարվա ընթացքում հսկայական աշխատանք է կատարվել գործարանի գործունեության անվտանգությունն ապահովելու համար: «Մենք բոլորովին չէինք պատրաստվում հրավիրել ձեզ (լրագրողներին) եւ նման տեսարան ներկայացնել»,- ասել է նա:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---