Բազմազանությունը պետք է ուղղվի ժողովրդների զարգացմանը

PanARMENIAN.Net - Երեւանում ընթանում է «Անվտանգություն եւ համագործակցություն Կովկասյան տարածաշրջանում եւ նրա շուրջը».

միջազգային համաժողովը, որին մասնակցում են շուրջ 32 երկրների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ` Եվրամիությունից, ԵԱՀԿ-ից, ՀԱՊԿ-ից: Համաժողովին կմասնակցեն նաեւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ:



Քննարկվում են Հարավային Կովկասի անվտանգության խնդիրները ժամանակակից եվրոպական անվտանգության համատեքստում, տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման, էներգետիկ եւ տրանսպորտային ուղիների` որպես տարածաշրջանային անվտանգության եւ համագործակցության գործոն, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի, թմրաբիզնեսի եւ զենքի ապօրինի վաճառքի, թրաֆիքինգի դեմ պայքարի գործում տարածաշրջանային համագործակցության զարգացման, տարածաշրջանում տեղեկատվական անվտանգության ապահովման խնդիրները:



Համաժողովի մասնակիցներին իր ողջույնի խոսքն է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա վստահություն է հայտնել, որ համաժողովն իր ներդումը կունենա տարածաշրջանում համագործակցության եւ անվտանգության կայացման գործում, պլատֆորմ հանդիսանալով ազատ եւ համարձակ կարծիքների համար:



Ողջույնի խոսքով է հանդես եկել նաեւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը` նշելով, որ տարածաշրջանում դեռեւս ակտուալ է մնում հանդուրժողոկանության խնդիրը եւ ընդգծել է, որ մշակութային, լեզվային ու պատմական տարբերությունները պետք է ոչ թե հակամարտության աղբյուր հանդիսանան, այլ ուղղվեն ժողովրդների զարգացմանը: Որպես հանդուրժողականության օրինակ Արթուր Բաղդասարյանը նշել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաեւ ընդգծել է ՀՀ կառուցողական դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:



Համաժողովի առաջին օրը հնչած ելույթում Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անդրադարձել է անվատնգության ապահովման միասնական մոտեցումների մշակման եւ մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտությանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---