ՆԱՏՕ-ն ուսումնական պլաններ է մշակել Հարավային Կովկասի զինծառայողների համար15 մայիսի 2009 - 20:31 AMT PanARMENIAN.Net - Ցանկացած ոլորտում, այդ թվում ռազմական, առաջին հերթին պետք է օգտագործել մտքի ուժը, ոչ թե մկանների, «Անվտանգության վերանայումը Հարավային Կովկասում` տարածաշրջանային հակամարտություններ, կայունություն եւ փոխակերպում» միջազգային համաժողովում հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության համալսարանի ներկայացուցիչ Ջեյմս Քիգլը: «Հարավային Կովկասի ժողովրդներից յուրաքանչյուրը ցանկանում է անդամակցել ՆԱՏՕ-ին, դա վերաբերում է նաեւ այլ պետությունների, այդ թվում Ուկրաինային ու Մոլդովային»,-ասել է Քիգլը:-Ադրբեջանը, Վրաստանը, Հայաստանն ու Մոլդովան դիմել են ՆԱՏՕ-ին այդ երկրներում կրթական համակարգերի բարեփոխմանն աջակցելու խնդրանքով»,-հայտարարել է նա: «Հարավային Կովկասում չկա ազգային անվտանգության հստակ համակարգ»,-հայտարարել է Քիգլը` հավելելով, որ պետք է փոխել երկրների մշակույթը, բյուրոկրատական համակարգն ազգային անվտանգության վերանայման շրջանակներում: «Պետք չէ վախենալ ռիսկից, փոխել մտածելակերպը, հաղթահարելու համար այն խոչընդոտները, որոնք կաթվածահար են արել հարաբերությունները մարդկանց եւ ժողովրդների միջեւ: ՆԱՏՕ-ն համաձայնության է հասել այս չորս պետությունների հետ եւ կներկայացնի կրթության համակարգի կատարելագործման ծրագիր յուրաքանչյուր երկրի համար առանձին»,-հայտարարել է Քիգլը: Նա մանրամասն ներկայացրել է այդ ծրագրերը: Ընդ որում, ամենամեծ ծրագիրը մշակված է Վրաստանի համար: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար ՔԿ․ Սոցցանցի միջոցով բռնությունն արդարացնելու և քարոզելու դեպքով քրվարույթ կա Միջոցներ են ձեռնարկվում գրառման հեղինակին հայտնաբերելու ուղղությամբ «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի |