Փորձագետները երիտասարդությանը տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ իրենց գիտելիքներն են փոխանցել

PanARMENIAN.Net - Երեւանում այսօր տեղի է ունեցել կլոր սեղան Հայաստանի տեղեկատվական եւ քաղաքական տեխնոլոգիաների գծով փորձագետների եւ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպումն ընթացել է Ռազմավարական քաղաքականություն ակումբի հովանու ներքո: Քննարկման գլխավոր թեմա են եղել ազգային ինքնագիտակցության եւ ինքնության հարցերը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության բնույթն ու կարգավորման ուղիները: Այդ թեմայի շուրջ զեկույցով հանդես է եկել անկախ վերլուծաբան Արմեն Աղայանը:



Ինչպես PanARMENIAN. Net-ի թղթակցին պատմել է Ռազմավարական քաղաքականության ակումբի ներկայացուցիչ Արթուր Ավթանդիլյանը, երիտասարդության հետ այդպիսի հանդիպումներն օգտակար են նրանով, որ դրանք, նախ եւ առաջ, ուղղորդված են հայրենասիրության կազմավորմանն ու ամրապնդմանը, եւ երկրորդ, երիտասարդությանը հնարավորություն են տալիս գիտելիքներ, փորձ ու փաստերի հետ աշխատելու կարողություն ձեռք բերել:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---