Հայաստանը պետք է որոշի, թե ինչ է ուզում Թուրքիայից

PanARMENIAN.Net - «Եթե հայ-թուրքական հարաբերություններում խնդիրներ կան, ապա դրանք մեր մեջ են: Թուրքիան հիանալի գիտի, թե ինչ է պահանջում Հայաստանից եւ նրանք իրենց գործն անում են բարձր մակարդակով: Իսկ, ի վերջո, ինչ ենք մենք ուզում Թուրքիայից պետք է որոշակիացնել պաշտոնական եւ պետական մակարդակով»,-հայտարարել է Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության առաջնորդ Մովսես Շահվերդյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում:



Նրա խոսքերով, պարզամիտ է կարծել, թե խնդիրը սահմանի բացումն է, խնդիրն այդ սահմանի հստակեցումն է: «Հայաստանի ղեկավարներից ոչ մեկը հենց այնպես ճակատագրական որոշումներ չի ընդունել, որոնք կհակասեին մեր երկրի շահերին: Քանի դեռ հայկական մամուլում չի հրապարակվել «ճանապարհային քարտեզը», ես եւ մեր կուսակցությունը ձեռնպահ ենք մնում մեկնաբանություններից»,-ասել է Շահվերդյանը:



Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը` Շահվերդյանը հայտարարել է, որ 1991-1994թթ. պատերազմի ընթացքում ազատագրված հողերը համարում է զուտ հայկական, ինչպես պատմական, այնպես էլ իրավական տեսակետից: «Ես չեմ հասկանում թե ինչ փոխադարձ զիջումների մասին կարող է խոսք լինել, երբ հողերն ազատագրվել են արյան գնով, որ թափել են մեր հայրենակիցները»,-ասել է նա:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---