Թուրքիան եւ Ադրբեջանը վախենում են սեփական երկրների ազգայնամոլներից27 մայիսի 2009 - 00:15 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ երիտասարդական թեւի նախագահ Արտակ Զարգարյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է, որ Երիտասարդ մասնագետների միջազգային միությունում (IUSY) ընդգրկված Սեւծովյան տարածաշրջանի երկրների կուսակցությունների եւ կազմակերպությունների մասնակցությամբ «Ժողովրդավարության եւ զարգացման համագործակցությունը» խորհրդաժողովը Հայաստանում առաջին անգամ է անցկացվում: «Այդ շրջանակներում խորհրդաժողովներ անցկացվել են Վրաստանում, Թուրքիայում, Ադրբեջանում, բայց ոչ Հայաստանում, քանի որ հարեւան երկրները` Ադրբեջանն ու Թուրքիան, միշտ դեմ են եղել մեր երկրում խորհրդաժողովների անցկացմանը», - նշել է նա:Ինչպես նշել է Զարգարյանը, ադրբեջանական կողմը հրաժարվել էր մասնակցել խորհրդաժողովին, հայտարարելով, որ իրենց քայլը չի հասկացվի եւ չի ընդունվի սեփական երկրում ազգայնամոլական շարժումների կողմից: «Ինչ վերաբերում է Թուրքիային, չնայած նրան, որ թուրքական կողմն ամեն օր խոսում է համագործակցության եւ հարաբերությունների հաստատման մասին, բայց փաստն այն է, որ նրանք նույնպես հրաժարվել են ընդունել մեր առաջարկությունը», - հայտարարել է Արտակ Զարգարյանը: Մայիսի 24-ից մինչեւ 27-ը Երեւանում ընթանում է «Ժողովրդավարության եւ զարգացման համագործակցությունը» խորհրդաժողովը` Երիտասարդ մասնագետների միջազգային միությունում (IUSY) ընդգրկված Սեւծովյան տարածաշրջանի երկրների կուսակցությունների եւ կազմակերպությունների մասնակցությամբ: Նշված խորհրդաժողովը գումարվել է ՀՅԴ կուսակցության երիտասարդական թեւի նախաձեռնությամբ, վերջինիս մասնակցել են Հայաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, Վրաստանի, Շվեդիայի, Իսպանիայի, Հունաստանի, Իրանի, Կիպրոսի, Կանադայի եւ Սիրիայի սոցիալիստական կուսակցությունների երիտասարդ առաջնորդները: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով |