Արդեն տարիներ շարունակ ընտրողներն ընտրում են չարյաց փոքրագույնը

PanARMENIAN.Net - «Մեր կուսակցության գործունեությունն ուղղված է քաղաքական դաշտի վերափոխմանը, այլ ոչ թե նրա փլուզմանը»,- այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայկական ընտրություն» կուսակցության նախագահ Ալեքս Քանանյանը: Նրա խոսքերով, ձեւավորված կուսակցությունն այլընտրանքային տարբերակներ կտա այնպիսի հարցերի լուծմանը, ինչպիսիք են «ճանապարհային քարտեզը», եվրաինտեգրումը եւ ներքաղաքական խնդիրները:



Իր հերթին Արմեն Աղայանը, որը նույնպես «Հայկական ընտրություն» կուսակցության անդամ է, պատմել է նոր կուսակցության կազմակերպչական կառուցվածքի մասին: «Մեր կուսակցությունն ի տարբերություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների, որոնք իրենց կուսակցություն են անվանում, ֆինանսավորվում է մասնակիցենրի կողմից, այլ ոչ թե առանձին օլիգարխների: Մենք ցանկանում ենք ստեղծել առողջ մրցակցություն եւ մարդկանց ընտրության հնարավորություն ընձեռել, քանի որ տարիներ շարունակ ընտրողներն ընտրում են չարյաց փոքրագույնը»,- ընդգծել է Արմեն Աղայանը:



Առաջիկա ընտրությունների առթիվ Ալեքս Քանանյանը եւ Արմեն Աղայանն անտարբերություն արտահայտեցին, նշելով, որ մտադիր չեն մասնակցել դրանց, առավել եւս առաջնորդների օգտին:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---