Հեղինե Բիշարյան. Ժողովուրդն ինքն է մեղավոր անարդար ընտրությունների համար11 հունիսի 2009 - 17:17 AMT PanARMENIAN.Net - Ամբողջությամբ վերցրած` Ավագանու խորհրդի ընտրությունները կարելի է «բավարար» գնահատել, այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Օրինաց երկիր» խորհրդարանական խմբակցության նախագահ Հեղինե Բիշարյանը: Նրա խոսքերով, այս ընտրություններում ինչպես միշտ նկատելի էր «հին ձեռագիրը». խախտումներ, կաշառքներ, կեղծիքներ: Չնայած խախտումներին` Հայաստանում ընտրությունների անցկացման որակը տարեցտարի բարձրանում է, նշել է Բիշարյանը:«Չնայած նրան, որ «Օրինաց երկիրը հաղթահարել է ընդամենը 5 տոկոսանոց արգելքը, հավաքելով 20.106 ձայներ, բայց այդ ձայները գնված չէին»,- հայտարարել է Բիշարյանը, ընդգծելով, որ «Օրինաց երկիրը» հաջորդ ընտրություններին ավելի եռանդով է պատրաստվելու եւ կատարելագործելու է իր ռազմավարությունը: «Երեւանը Հայաստանը չէ, եւ դրանք ընդամենը ավագանու ընտրություններ են, մենք կշտկենք այն ամենը, ինչ զիջել ենք, եւ ինչը կխանգարի մեզ հաղթահարել 7 տոկոսանոց արգելքը»,- նշել է նա: Բիշարյանը նաեւ ավելացրել է, որ ընտրություններից առաջ հանդիպել է տարբեր միջազգային ներկայացուցիչների հետ, որոնք նրան պատմել են այն մասին, թե ինչպես են ընթանում ընտրություններն իրենց երկրներում եւ տեղ գտած խախտումների մասին: «Աշխարհում արդար ընտրություն չի լինում: Եթե նախագահական ընտրությունների ժամանակ մենք խոսում էինք տարբեր շրջաններում խախտումների մասին, ապա այսօր մենք խոսում ենք 2-3 ընտրատեղամասերում խախտումների մասին: Պետք չէ վաճառել ապագան, ժողովուրդը վաճառել է իրեն 10-15 հազար դրամի համար»,- հայտարարել է Բիշարյանը` լրագրողներին մեղադրելով նրանում, որ նրանք չեն հրապարակել ընտրատեղամասերում կաշառքներ տալու փաստերը, որտեղ փողերը պարկերով են տարվել: «Քաղաքական կոալիցիայի մեջ մտնող կուսակցությունների միջեւ համաձայնություն է ձեռք բերվել այն մասին, որ կաշառքներ չեն տրվելու, բայց դա այդպես չի եղել»,- ասել է Բիշարյանը, միաժամանակ հրաժարվելով անվանել այն կուսակցություններին, որոնց ներկայացուցիչները կաշառքներ են բաժանել: Նա նաեւ նշել է, որ ընտրողներին կաշառքներ տվել են նաեւ ընդդիմության ներկայացուցիչները: «Պետք չէ խղճալ ժողովրդին, որովհետեւ նա ինքն է ընտրում իշխանություններին, ժողովուրդը ինքն է գնում ընտրատեղամասեր, որտեղ կաշառք է վերցնում»,- հայտարարել է «Օրինաց երկիր» խմբակցության նախագահը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար ՔԿ․ Սոցցանցի միջոցով բռնությունն արդարացնելու և քարոզելու դեպքով քրվարույթ կա Միջոցներ են ձեռնարկվում գրառման հեղինակին հայտնաբերելու ուղղությամբ «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի |