Հետաքննությանը վերադարձված զրահաբաճկոնը պարզություն կմտցնի ոստիկանի մահվան հանգամանքներում11 հունիսի 2009 - 21:55 AMT PanARMENIAN.Net - 2008-ի մարտի 1-ի դեպքերի Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանն այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ոստիկան Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքների մասին փաստաթուղթը պատրաստվել է ողջ խմբի կողմից եւ խմբի ղեկավարի կողմից ստորագրվելուց հետո ուղարկվել է Հայաստանի նախագահին: «Կոալիցիայի ներկայացուցիչները խմբում այս հարցի վերաբերյալ զեկույցում հանդես չեկան հատուկ կարծիքով»,- հաղորդել է նա:Այնուամենայնիվ, Քոչարյանը պատմել է, որ մահացած ոստիկան Համլետ Թադեւոսյանի հագուստը զրահաբաճկոնի հետ գտնվել է պոլիէթիլենային տոպրակում: Սակայն, երբ խմբի ներկայացուցիչները ցանկացել են ծանոթանալ իրեղեն ապացույցների հետ, պարզվել է, որ զրահաբաճկոնը բացակայում է, ինչը չի նկատել քննիչը ողջ գործընթացի ընթացքում: «Խմբի ներկայացուցիչների միջնորդությամբ զրահաբաճկոնը «վերադարձվել է իր տեղը»,- նշել է Անդրանիկ Քոչարյանը: Նա համոզված է, որ զրահաբաճկոնը կորցնելու դեպքում հնարավորություն չէր լինելու պարզել, թե ինչ բարձրությամբ եւ հեռավորությմաբ է եղել պայթյունը: «Անհրաժեշտ է չեզոքացնել զանգվածային անկարգությունների մասին քրեական գործի հետաքննությունը, որը վարում էր Վահագ Հարությունյանի հետքննչական խումբը, եւ ստեղծել նորը, որը կազմված կլինի անկախ փորձագետներից, քանի որ ծիծաղելի է, երբ կարդում ես փաստերի բացատրման նրանց 10-15 էջանոց բացատրությունը»,- նշել է Քոչարյանը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |