Հայ փորձագետը MCC ֆինանսավորման դադարեցումը չի կապում ռուսական վարկի հետ

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի ժողովրդավարական վարչակազմի համար մարդու իրավունքների ավանդական հարցերն ավելի մեծ դեր են խաղում, քան հանրապետականների համար, որոնց առավել հետաքրքրում է ռազմավարական գործընկերությունը: Այդ մասին PanARMENIAN. Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Գլոբալացման եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը: Նրա խոսքերով, Ջորջ Բուշի վարչակազմի համար Հայաստանն իրոք ռազմավարական գործընկեր էր, ինչը չի կարելի ասել Բարաք Օբամայի վարչակազմի մասին: «Հնեց այդ բանի հետ եմ ես կապում «Հազարամյակների մարտահրավերները» կորպորացիայի (MCC) կողմից Հայաստանի ֆինանսավորման դադարեցումը: Ճիշտ է, ես չի ասի, որ մարդու իրավունքների պաշտպանությունն այդքան գերիշխում է Արեւմուտքի քաղաքականությունում: Եվ դրա հասարակ օրինակն Ադրբեջանն է, որտեղ ժողովրդավարության վիճակը շատ ավելի վատ է, քան Հայաստանում: Սակայն, այժմ Օբամայի վարչակազմի համար առաջնային է էներգետիկան, այստեղից էլ բխում է Հայաստանին եւ Ադրբեջանին ռազմական օգնության հավասարության խախտումն ու MCC-ի կողմից ֆինանսավորման դադարեցումը: Սակայն ես կարծում եմ, որ ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել: Բնակչության համար, այո, դա տհաճ անակնկալ կլինի, բայց ոչ ավելին», - ասել է Գրիգորյանը:



Դրա հետ մեկտեղ, հայ փորձագետն ընդգծել է, որ MCC ֆինանսավորման դադարեցումը չի կապում Ռուսաստանի կողմից 500 մլն դոլար վարկի տրամադրման հետ: «Խոսակցություններն այն մասին, որ կորպորացիան կարող է հրաժարվել Հայաստանին ֆինանսավորելուց, սկսվել են նախորդ տարվա մարտից, շատ ավելի վաղ, քան Մոսկվան որոշում էր կայացրել կայունացման վարկ տրամադրել Հայաստանին: Ինչպես հիշում եք, ՌԴ որոշումը կայացվել էր մայիսի 20-ին», - նշել է նա:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---