«Բարգավաճ Հայաստանը» չի ընդունում ՀԱԿ-ի համագործակցության կոչը

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարտուղար Արամ Սաֆարյանը հրաժարվել է մեկնաբանել համագործակցության հրավերը, որը հնչել է երեկ տեղի ունեցած ցույցի ժամանակ Հայկական ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից: PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին նա հակիրճ պատասխանել է. «Բարգավաճ Հայաստան կուսակցությունը մտնում է իշխող կոալիցիայի կազմի մեջ եւ ընդդիմադիր կուսակցություն չէ»:



Երեկ տեղի ունեցած ցույցի ժամանակ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը կոչ է միավորվել բոլոր ընդդիմադիր կուսակցություններին, այդ թվում վերջերս կոալիցիան լքած ՀՅ Դաշնակցություն կուսակցությանը, ինչպես նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: «Դուք ցանկանում էիք աշխատել, ձեզ աշխատելու հնարավորություն կընձեռվի».- նշել է ՀԱԿ առաջնորդը: Միաժամանակ Տեր-Պետրոսյանը հնչեցրել է 12 կետեր, որոնք առաջարկում էր նրանց որպես գործունեության ղեկավարում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---