Սասուն Միքայելյանի կողմնակիցն ի նշան բողոքի ցանկանում էր ինքնասպան լինել

PanARMENIAN.Net - «Ինքնահրկիզման ակտ իրականացնելու փորձ կատարած մարդը Սասուն Միքայելյանի ջոկատի նախկին զինվոր էր: Նրա բոլոր գործողություններն իրականացվել են ի նշան բողոքի այն բանի դեմ, որ իր նախկին հրամանատար Սասուն Միքայելյանը չի ազատվել բանտարկությունից»,- մամլո ասուլիսին հայտնել է Հայ ազգային կոնգրեսի մամլո քարտուղար Արման Մուսինյանը` նշելով, որ կռիվը սկսվեց այն պատճառով, որ ցուցարարները չհասկացան, թե ինչ է կատարվում եւ խուճապի մատնվեցին:



Երեկ ՀԱԿ ցույցի ժամանակ անհայտ տղամարդը, բարձրանալով Մեսրոպ Մաշտոցի արձանի վրա, որոշել էր ինքնասպան լինել` իր վրա բենզին լցնելով ու փորձելով ինքն իրեն հրկիզել, ինչով կռիվ հրահրեց ցույցի մասնակիցների միջեւ: Այդ ակտով նա փորձում էր իր բողոքն արտահայտել Կոտայքի մարզի 1-ին ատյանի դատարանի` հունիսի 22-ին կայացրած վճռով 8 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանին ազատազրկելու դեմ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---