Նիկոլ Փաշինյանը մինչեւ ամառվա վերջ գտնվելու է կալանքի տակ

PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել ընդհատակից եւ ինքնակամ հանձնվել Հայաստանի իրավապահ մարմիններին, եւ նրա կալանավորման ժամկետը երկարացվել է 2 ամսով: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Հայաստանի դատախազության մամլո քարտուղար Սոնա Տրուզյանը:



Հուլիսի 1-ին 2008-ի մարտի 1-ի դեպքերի ակտիվ մասնակից, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, հետախուզության մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը հանձնվել է իրավապահ մարմիններին, որից հետո ձերբակալվել է եւ տեղափոխվել «Երեւան-Կենտրոն» համայնքի քրեակատարողական հիմնարկ:



Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մտադիր է դուրս գալ ընդհատակից եւ իմանալով, որ իր հաջորդ ապաստարանը բանտն է լինելու, այնուամենայնիվ շարունակելու է քաղաքական պայքարը:



2008-ի փետրվար-մարտ ամիսներին հայկական ընդդիմությունը, դժգոհ մնալով 2008-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքներից, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ Երեւանի կենտրոնում ցույց է կազմակերպել: Մարտի 1-2-ը բողոքի ակցիաները վերածվեցին անկարգությունների, որոնց արդյունքում մահացավ 10 մարդ: Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հետախուզություն էր հայտարարվել:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---