Հայաստանի վրա մեծ ազդեցություն են ունեցել օգոստոսյան պատերազմը եւ տնտեսական ճգնաժամը

PanARMENIAN.Net - 2008-ը ծանր տարի էր ոչ միայն Եվրոպայի, այլ նաեւ նրա բոլոր արեւելյան գործընկերների համար: Օգոստոսյան պատերազմը, տնտեսական ճգնաժամը, Մոսկվայի եւ Կիեւի միջեւ գազային հակամարտությունն ազդել են ԵՄ արեւելյան գործընկերների վրա եւ դանդաղեցրել են այդ երկրներում բարեփոխումների ընթացքը: Այդ մասին Հայաստանի կողմից Եվրոպական հարեւանության քաղաքականությունը եւ «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնությունն իրագործելու թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանում Եվրահանձնաժողովի առաքելության ղեկավար, դեսպան Ռաուլ Դե Լուցենբերգերը:



«Հայաստանի վրա մեծ ազդեցություն են ունեցել օգոստոսյան պատերազմը եւ տնտեսական ճգնաժամը, ինչպես նաեւ ներքաղաքական ճգնաժամը, որն առաջացել է երկրում նախագահական ընտրություններից հետո: Այս ամենն անդրադարձել է Եվրոպական հարեւանության քաղաքականության գործընթացի իրագործման վրա»,- ընդգծել է դեսպանը:



Միաժամանակ, Ռաուլ Դե Լուցենբերգերի խոսքերով, Հայաստանն ակտիվացրել է իր քայլերը տարածաշրջանային համագործակցության ոլորտում` երկխոսություն սկսելով Վրաստանի հետ: «Երեւանը եւ Անկարան սկսել են «ֆուտբոլային դիվանագիտություն»` ավելի վաղ հայտարարելով «ճանապարհային քարտեզի» մասին: Առաջընթաց է նկատվում նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում»,- նկատել է եվրոպական դիվանագետը: «2008-ի մարտի 1-2-ի դեպքերից հետո մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ոլորտում նկատվում է իրավիճակի վատթարացում: Ելնելով դրանից` Հայաստանում գտնվող ԵՄ Խորհրդակցական խումբը եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտը մշակում են Մարդու իրավունքների պաշտպանության գործողությունների ծրագիր»,- հայտարարել է Ռաուլ Դե Լուցենբերգերը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---