ՀՀ նախագահը հրաժեշտ է տվել Հայաստանում Գերմանիայի դեսպանին

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Անդրեա Վիկտորինի հետ:



Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Անդրեա Վիկտորինին` հայ-գերմանական համագործակցության զարգացմանն ուղղված նրա ակտիվ գործունեության համար եւ նշել, որ վերջին տարիներին էականորեն աշխուժացել է երկկողմ քաղաքական երկխոսությունը, ընդլայնվել են ոչ միայն ֆինանսատնտեսական, այլեւ կրթամշակութային ծրագրերը:



Սերժ Սարգսյանը գոհունակությամբ ընդգծել է, որ Գերմանիան Հայաստանի թիվ երկրորդ առեւտրային գործընկերն է եւ խոշոր ներդրողներից մեկը:



Դեսպան Անդրեա Վիկտորինըեւսհայ-գերմանական համագործակցություը հաջողված է համարել: Նա կարեւորել է այս ամիս կայանալիք երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նիստը եւ վստահություն հայտնել, որ այն նոր նախաձեռնությունների սկիզբ կդառնա:



Կողմերը գոհացուցիչ են համարել նաեւ անվտանգության, պաշտպանության բնագավառներում երկու երկրների համագործակցությունը:



Նախագահ Սարգսյանըհաջողություն էմաղթել դեսպան Անդրեա Վիկտորինին` հետագա աշխատանքային գործունեության մեջ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---