Իսրայելի ժողովուրդն ամաչում է Երուսաղեմի վարած քաղաքականության համար` Հայոց ցեղասպանության հարցում

PanARMENIAN.Net - Իսրայելի ժողովուրդը ցանկանում է, որ պաշտոնական Երուսաղեմը ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ ամաչում է իր կառավարության քաղաքականությունից: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Հայ դատի» ներկայացուցիչը Երուսաղեմում` Ժորժետտա Ավագյանը: «Մենք միշտ հիշեցնում ենք կառավարությանը, Քնեսեթին եւ հանրությանը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտության մասին: Սակայն այսօր Իսրայելը սերտ կապեր ունի Թուրքիայի հետ, ինչն անդարադառնում է Հայոց ցեղասպանության ճանաչման վրա»,-ասել է Ժ.Ավագյանը:



Անդրադառնալով հայ համայնքի արձաքանքին Հայաստանի ու Թուրքիայի միջեւ «ճանապարհային քարտեզի» հրապարակմանը` Ժ.Ավագյանը նշել է, որ Երեւանի հետ բանակցություններում Անկարան առաջնորդվում է նույն մեթոդներով, ինչ Երուսաղեմն` իսրայելա-պաղեստինյան բանակցություններում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---