ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՉ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԲԱՔՎՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

PanARMENIAN.Net - Ոչ կառավարական կազմակերպությունների ցանցային քարտուղարության նիստի աշխատանքներին, որը կկայանա Բաքվում մայիսի 3-4-ը, կմասնակցեն Հայաստանի որոշ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Բաքվում հրատարակվող «525-րդ թերթի» տվյալների համաձայն, հայկական պատվիրակությունը կներկայացնի առաջարկությունների փաթեթ FRESTA ծրագրի վերաբերյալ, որը որոշում է ցանցային քարտուղարության գործունեության ուղղությունը: Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչների այցելությունը Բաքու արժանանում է ադրբեջանցի արմատականների ծայրաստիճան բացասական վերաբերմունքին:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---