Հայաստանի եւ Սերբիայի նախագահները պայմանավորվել են համագործակցության ընդլայնման մասին

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Սերբիայի ժողովուրդներիմիջեւդարերշարունակ բարեկամականհարաբերություններ են ձեւավորվել: Սերբիան այն երկիրն է, որ սրտաբաց ընդունել է Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունից եւ մասնավորապես 1922թ. Իզմիրի ջարդերից փրկված բազմաթիվ հայերի: Այդ մասին Երեւանում Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի հետ համատեղ մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի ղեկավար Սերժ Սարգսյանը: «Հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում նաեւ 1988թ. ավերիչ երկրաշարժից հետո սերբ բարեկամ ժողովրդի անուրանալի նյութական եւ հոգեւոր աջակցությունը։ Մենք հավերժ վառ կպահենք մարդասիրական օգնություն տեղափոխող սերբ օդաչուների հիշատակը, որ զոհվեցին հանուն վեհ նպատակի` օրհասական պահին ձեռք մեկնելով բարեկամ ժողովրդին»,- նշել է ՀՀ նախագահը:



Սերժ Սարգսյանի խոսքով, Սերբիայինախագահի հետփոխըմբռնման եւ կառուցողական մթնոլորտում քննարկվեցին հայ-սերբական հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները, կարծիքներ փոխանակվեցին միջազգային եւ տարածաշրջանային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության վերաբերյալ: Քաղաքական երկխոսության խթանումը, միջխորհրդարանական կապերի հաստատումն ու ամրապնդումը, Հայաստանի եւ սերբիայի միջեւ առեւտրատնտեսական կապերի զարգացումը` մեր գործընկերային հարաբերությունների կարեւոր տարրերն են: ՀՀ ղեկավարընշել է, որ Հայաստանը պատրաստակամ է բարեկամանալ Սերբիայի հետ եւ այդ ճանապարհին ջանքեր ներդնել: Սերժ Սարգսյանն առաջարկել է որպես սկիզբ աշխուժացնել հոգեւոր-մշակութային կապերը` նշելով, որ այն լավ հող կնախապատրաստի տարբեր բնագավառներում համագործակցության հնարավորությունները բացահայտելու համար:



Սերբիայի նախագահ Բորիս Տադիչն իր հերթին ողջունել էնախագահՍարգսյանի առաջարկը` ասելով, որ այդուղղությամբ աշխատանքներսկսելուհանձնարարականներ կտրվեն համապատասխան գերատեսչություններին, եւ Հայաստանի նախագահի` Սերբիա կատարելիք այցի ժամանակ արդեն առկա կլինեն առաջին արդյունքները: Կողմերը խոսելեն նաեւ տրանսպորտայինհաղորդակցության, տնտեսությանբնագավառումհամագործակցության ուղիների մասին` նշելով, որ տնտեսական բաղադրիչըմեծապեսկխթանի հայ-սերբական կապերի զարգացումը: Բորիս Տադիչն ասել է, որ Սերբիանմտադիր է առաջիկայումդեսպանատունբացել Հայաստանում, որպեսզիԱթենքի նստավայրում պաշտոնավարող դեսպանըհայ-սերբական հարաբերությունների զարգացմանը նպաստի տեղում` Երեւանում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---