ԵՐԵՒԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՏԻԿԻՆԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի առաջին տիկնոջ հրավերով այսօր եռօրյա այցով Երեւան է ժամանել Ռուսաստանի առաջին տիկին Լյուդմիլա Պուտինան: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, Պուտինան կայցելի Երեւանի Հայ-Ռուսաստանյան (Սլավոնական) ինստիտուտ, կմասնակցի ռուսաց լեզվի միջազգային օլիմպիադայի փակմանը նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Բացի այդ, Լյուդմիլա Պուտինան կայցելի նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, կհանդիպի Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ, կծանոթանա Հայաստանի պատմա-մշակութային համալիրներին:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---