12

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԱՌԱՋԻԿԱ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԵՇՏԸ ԿԴՐՎԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐԻՆ

27 ապրիլի 2002 - 00:04 AMT  16:31 GMT
Ընթացիկ տարվա մայիսին Իսլանդիայի մայրաքաղաքում կկայանա Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներ Վարդան Օսկանյանի եւ Իսմաիլ Ջեմի հանդիպումը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԴԵՄ ՀՀՇ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑԸ ՄԵՐԺՎԵԼ Է

27 ապրիլի 2002 - 00:03 AMT  16:31 GMT
Հայաստանի Թավուշի մարզի առաջին ատյանի դատարանը որոշում է ընդունել` մերժել «Հայոց Համազգային շարժում» կուսակցության վարչության Թավուշի մարզի Մարզային ընտրական հանձնաժողովի դեմ ներկայացրած հայցը:

ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐ ՊԱՀԱՆՋԵԼ ԵՆ ՅՈՒՆԵՍԿՈ-ԻՑ ՊԱՇՏՊԱՆԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

27 ապրիլի 2002 - 00:02 AMT  16:31 GMT
Շվեդիայի, Բելգիայի, Նորվեգիայի, Լիբանանի, Հարավսլավիայի Կիպրոսի եւ Հունաստանի խորհրդարանականները խնդրանքով դիմել են ՅՈՒՆԵՍԿՈ-ին` պաշտպանել ավերածություններից Թուրքիայի, Ադրբեջանի եւ Նախիջեւանի տարածքում գտնվող հայկական հուշարձանները:

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՈՒԺԵՂ ԵՐԿՐԱՇԱՐԺ

27 ապրիլի 2002 - 00:01 AMT  16:31 GMT
Երեկ տեղական ժամանակով 22.41-ին Վրաստանի տարածքում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ:

ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ, ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՒ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՒ ՍՏՈՐԱԳՐԵԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ`
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

26 ապրիլի 2002 - 23:58 AMT  16:31 GMT
Հունիսին Ստամբուլում նախատեսվում է ստորագրել համաձայնագիր Ադրբեջանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ` անվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ:

ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ-ԵՐԿՐՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՎԵՀԱԺՈՂՈՎԸ

26 ապրիլի 2002 - 23:57 AMT  16:31 GMT
Հունիսի 25-ին Ստամբուլում նախատեսվում է անցկացնել Սեւծովյան տնտեսական համագործակցության պետությունների ղեկավարների հոբելյանական վեհաժողովը:

ԵՐԵՒԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՏԻԿԻՆԸ

26 ապրիլի 2002 - 23:55 AMT  16:31 GMT
Հայաստանի առաջին տիկնոջ հրավերով այսօր եռօրյա այցով Երեւան է ժամանել Ռուսաստանի առաջին տիկին Լյուդմիլա Պուտինան:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՎ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԻՐԵՆՑ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ՉԵՆ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԿՈՆԿՐԵՏ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

26 ապրիլի 2002 - 23:54 AMT  16:31 GMT
Մայիսի 13-ին Պրահայում կկայանա Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի փոխնախարարների, այդ երկրների նախագահների ղարաբաղյան կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչներ Արազ Ազիմովի եւ Թաթուլ Մարգարյանի հանդիպումը:

ԼՈՒՐԵՐՆ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ՈՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ Է ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԶԵՆՔ, ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

26 ապրիլի 2002 - 23:51 AMT  16:31 GMT
Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի /ԵԽԽՎ/ գարնանային նստաշրջանում Ադրբեջանի պատվիրակությունը մտադիր է քննարկման ներկայացնել զեկույց` Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի տարածքներում քիմիական եւ կենսաբանական զենքի ենթադրական տեղակայման մասին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԽԻՎՆԵՐԸ ՄԻՇՏ ԲԱՑ ԵՆ ԵՂԵԼ ԵՎ ԲԱՑ ԿԼԻՆԵՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԵՎ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

26 ապրիլի 2002 - 23:50 AMT  16:31 GMT
Մեկնաբանելով Թուրքիայի պաշտոնական անձանց կոչերը` Հայաստանի արխիվների բացման կապակցությամբ, ՀՀ մշակույթի նախարարության արխիվային գործի գործակալության պետ, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանն այսօր լրագրողներին հայտարարել է, որ Հայաստանի արխիվները միշտ բաց են եղել եւ բաց կլինեն ոչ միայն հայոց ցեղասպանությանը, այլեւ այլ հարցերին վերաբերող փաստաթղթերն ուսումնասիրել ցանկացող գիտնականների եւ մասնագետների համար:
12
---