ԼՈՒՐԵՐՆ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ՈՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ Է ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԶԵՆՔ, ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

PanARMENIAN.Net - Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը` վկայակոչելով ադրբեջանական աղբյուրները, Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի /ԵԽԽՎ/ գարնանային նստաշրջանում Ադրբեջանի պատվիրակությունը մտադիր է քննարկման ներկայացնել զեկույց` Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի տարածքներում քիմիական եւ կենսաբանական զենքի ենթադրական տեղակայման մասին: Ի ապացույց, ադրբեջանական կողմը վկայակոչում է Նյու-Յորքի Հենրի Ստիմսոնի Ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի կազմած հաշվետվությունն այն մասին, որ Հայաստանը մոտակա հինգ տարվա ընթացքում կվերածվի կենսաբանական զենքի բազայի: Այսօր ԼՂՀ ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ ԼՂՀ եւ Հայաստանի տարածքներում քիմիական եւ կենսաբանական զենքի տեղակայման մասին հաղորդագրությունները «չեն համապատասխանում իրականությանը»: ԼՂՀ ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունը կապվել է հաշվետվության հեղինակ, դոկտոր Էմի Սմիթսոնի հետ, որը կտրականապես հերքել է ադրբեջանական կողմի ներկայացրած տեղեկությունները: «Մնում է միայն ցավալ, որ Ադրբեջանի պաշտոնյաները փորձում են օգտագործել իմ բարի անունը եւ Հենրի Ստիմսոնի Կենտրոնը իերնց քաղաքական նպատակներին հասնելու համար»,- ասել է նա:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---