ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՎ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԻՐԵՆՑ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ՉԵՆ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԿՈՆԿՐԵՏ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

PanARMENIAN.Net - Մայիսի 13-ին Պրահայում կկայանա Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի փոխնախարարների, այդ երկրների նախագահների ղարաբաղյան կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչներ Արազ Ազիմովի եւ Թաթուլ Մարգարյանի հանդիպումը: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, հատուկ ներկայացուցիչներն իրենց հանդիպմանը որեւէ կոնկրետ առաջարկություններ չեն պատրաստում ներկայացնել: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը: Նրա խոսքերով` մտքերը, որոնց շուրջ կտարվեն քննարկումները, կորոշեն մայիսի 8-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Անկախ հանդիպման օրակարգից, ընդգծել է Գուլիեւը, բանակցությունների գլխավոր նպատակն է առաջխաղացման հասնել հակամարտության լուծման գործում, ընդհուպ մինչեւ արագ կարգավորումը խաղաղ ճանապարհով: Միեւնույն ժամանակ, ապրիլի 27-ին նախատեսված է ԵԱՀԿ առաքելությամբ անցկացնել Ադրբեջանի եւ ԼՂՀ ռազմական ուժերի շփման գծի հերթական մանիտորինգը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---