ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԽԻՎՆԵՐԸ ՄԻՇՏ ԲԱՑ ԵՆ ԵՂԵԼ ԵՎ ԲԱՑ ԿԼԻՆԵՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԵՎ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Մեկնաբանելով Թուրքիայի պաշտոնական անձանց կոչերը` Հայաստանի արխիվների բացման կապակցությամբ, ՀՀ մշակույթի նախարարության արխիվային գործի գործակալության պետ, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանն այսօր լրագրողներին հայտարարել է, որ Հայաստանի արխիվները միշտ բաց են եղել եւ բաց կլինեն ոչ միայն հայոց ցեղասպանությանը, այլեւ այլ հարցերին վերաբերող փաստաթղթերն ուսումնասիրել ցանկացող գիտնականների եւ մասնագետների համար: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, Վիրաբյանը նշել է, որ նա Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Լավրենտի Բարսեղյանի հետ համատեղ պատրաստում է Թուրքիայի նախագահին եւ վարչապետին ուղղված բաց նամակ, որում հայտարարվում է Հայաստանի արխիվների բաց լինելու մասին: Նրա խոսքերով` հայ գիտնականները նախատեսում են մեկնել Անկարա` ծանոթանալու համար Թուրքիայի արխիվների բացման հնարավորություններին: Վիրաբյանը նշել է, որ Հայաստանի արխիվներում հազարավոր փաստաթղթեր են պահվում, որոնք վկայում են 1894-1923 թվականներին Կիլիկիայի եւ Արեւմտյան Հայաստանի հայ բնակչության հանդեպ իրականացված ջարդի, բռնությունների եւ կոտորածի մասին:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---