Արդյո՞ք Հայաստանը տեղյակ չէ, թե ինչ շահեր են հետապնդում ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները

PanARMENIAN.Net - Հայկական կողմը տեղյակ չէ, թե ինչ շահեր են հետապնդում ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները: Առայժմ հայտնի չէ, արդյո՞ք ԵԱՀԿ ՄԽ-ի ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզան նշանակվել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, բայց եթե դա այդպես է, ապա նա կաշխատի ի վնաս Հայաստանի: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Նրա խոսքերով, Բրայզան շահագրգռված է էներգետիկ հարցերի առնչությամբ, իսկ այդպիսի նախագծերը շրջանցում են Հայաստանը:



«Էներգետիկ առումով Հայաստանը հետաքրքրում է լոկ Ռուսաստանին եւ Իրանին», - ասել է հայ քաղաքագետը: Շաքարյանցը նաեւ նշել է, որ ԱՄՆ-ը հասկացնում է, որ Հայաստանը բոլոր նախագծերին կմասնակցի միայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դեպքում: Դրանով ԱՄՆ-ը ցանկանում է Հայաստանը ենթարկել Թուրքիային:



«1991 թվականից ԱՄՆ-ը փորձում է Թուրքիայի առաջատար դարձնել Կովկասյան տարածաշրջանում», - նշել է հայ փորձագետը:



Սերգեյ Շաքարյանցը նաեւ մեկնաբանել է ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ը ներկայացնող համանախագահի հնարավոր փոխարինումը Կոսովոյում ԱՄՆ նախկին դեսպան Թինա Քեյդենաուով:



Նրա խոսքերով, եթե Կոսովոյում նախկին դեսպանին նշանակեն ԵԱՀԿ ՄԽ-ի նոր համանախագահ, ապա գործերը շատ ավելի վատ ընթացք կստանան: Ժամանակին Թինա Քեյդենաուի գործունեությունը նպաստել էր սերբերի ցեղասպանությանը, եւ չի բացառվում, որ այդ նույն ճակատագրին կարժանանա նաեւ հայ ժողովուրդը:



Սերգեյ Շաքարյանցը առանց ուշադրության չի թողել նաեւ Մադրիդյան սկզբունքները: «Մադրիդյան սկբունքներում, վեցից հինգ կետում խոսվում է հայկական կողմի միակողմանի զիջումների մասին», - ասել է հայ քաղաքագետը, նշելով, որ սկզբունքներում միակ դրական պահը Ղարաբաղի կարգավիճակի ճանաչումն է Ադրբեջանի կազմից դուրս, մնացած կետերն անընդունելի են Հայաստանի համար:



Շաքարյանցը նաեւ նշել է, որ չի կարելի թույլատրել ԼՂՀ-ում հանրաքվեին Ղարաբաղի այսպես կոչված «ադրբեջանական համայնքի» մասնակցությունը, հակառակ դեպքում «ԱՄՆ-ում կարող են հանկարծ որոշել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, բացի ղարաբաղի ժողովրդից, պետք է մասնակցի նաեւ չորրորդ կողմը»:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---